Գլխավոր ՀՀ ՆԳՆ 2023-ին ձեռք կբերվի 76 հրշեջ մեքենա եւ հատուկ տեխնիկա

2023-ին ձեռք կբերվի 76 հրշեջ մեքենա եւ հատուկ տեխնիկա

292
Տարածել

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր՝ հոկտեմբերի 31-ին քննարկվում էր «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի արտակարգ իրավիճակների նախարարության հատվածը: Հիմնական բանախոսներն էին արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարար Արտյուշ Գրիգորյանն ու ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը:

ՀՀ կառավարության հաստատած նախագծով առաջարկվում է եկող տարի արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 16,451 միլիարդ դրամ: Այս գումարով վեց հիմնական ուղղությամբ կիրականացվի 14 միջոցառում: Այս մասին կարդացեք՝ այստեղ:

Բացի սրանից, արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտում ծախսեր կարվեն այլ գերատեսչություններ՝ էկոնոմիկայի նախարարություն, կառավարություն: Մասնավորաբար.

  1. Էկոնոմիկայի նախարարության տրամադրած դրամաշնորհով ԱԻՆ փրկարար ծառայության 15 ստորաբաժանման համար ձեռք կբերվի 49 մեքենա՝ կծախսվի 3,740 միլիարդ դրամ:
  2. Սեյսմիկ ծառայության դիտացանցի արդիականացման համար ձեռք կբերվեն նոր սարքավարումներ՝ կծախսվի 318,576 միլիոն դրամ:
  3. Այս տարվա հունիսին կառավարությունը 1,2 միլիարդ է հատկացրել արտակարգ իրավիճակների նախարարությանը: Այս գումարով ռուսական «Վարգաշի» հակահրդեհային, հատուկ տեխնիկայի եւ հանդերձանքի գործարանից ձեռք կբերվի 28 մեքենա՝ 11 թեթեւ բեռնատար (պիկապ), 9 հրշեջ, 8 ամենագնաց:
  4. 328,672 միլիոն դրամով կնորոգվի 10 հրշեջ-փրկարարական ջոկատ եւ նախարարության մասնաշենքերից մեկի տանիքը:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ