Գլխավոր ՀՀ ՆԳՆ 100 խորհրդատվություն. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

100 խորհրդատվություն. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2174
Տարածել

Հուլիսի 17-24-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տրամադրել 100 քաղաքացու: Վարչության մեկ մեքենա Երեւան քաղաքում շարունակել է իրականացնել բնակչության ազդարարում՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման վերաբերյալ:

Հուլիսի 20-ին Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները թեստավորել են 7 փրկարար ծառայողի՝ COVID-19 վիրուսի հայտնաբերման նպատակով։

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 24 հոգի, որից՝ 9 ծառայող, 12 ծառայողի ընտանիքի անդամ, 3 կենսաթոշակառու: Դիմողներից 15-ը ուղեգրվել է ստացիոնար: