Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. Կառավարությունն առաջարկում է 2023 թվականին ԱԻՆ-ին հատկացնել 16,451 միլիարդ դրամ

Նախագիծ. Կառավարությունն առաջարկում է 2023 թվականին ԱԻՆ-ին հատկացնել 16,451 միլիարդ դրամ

1128
Տարածել

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի խորհրդարանի հաստատմանը: Նախագծով առաջարկվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 16,451 միլիարդ դրամ: ԱԻՆ-ի այս տարվա բյուջեն 14,205 միլիարդ դրամ էր:

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում ներկայացված են նաեւ ծախսերի ուղղությունները.

  • Փրկարարական ծառայություններ՝ 13,399 միլիարդ դրամ
  • Փրկարարական ծառայողներին եւ փրկարար շներին դեղորայքով ապահովում՝ 923 հազար դրամ
  • Տեխնիկական անվտանգության կանոնակարգում՝ 431,645 միլիոն դրամ
  • «Նաիրիտ-գործարանի» անվտանգության ապահովում՝ 388,264 միլիոն դրամ
  • Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար անձնակազմի եւ մասնագետների վերապատրաստման կազմակերպում՝ 121,025 միլիոն դրամ
  • Սեյսմիկ պաշտպանություն՝ 752,862 միլիոն դրամ
  • Արտակարգ իրավիճակներում մարդասիրական աջակցության կազմակերպում՝ 36,357 միլիոն դրամ
  • Օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ գործուղված փրկարարական ծառայողների ուսուցման կազմակերպում՝ 13,603 միլիոն դրամ
  • Եվրամիության կողմից հարավային կովկասի խոցելի տարածքներում երկրաշարժի համակողմանի կառավարման աջակցության միջոցառում՝ 23,250 միլիոն դրամ
  • Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական հագեցվածության բարելավում՝ 12,370 միլիոն դրամ եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ