Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

172
Տարածել

2022 թվականի հոկտեմբերի 20-26-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ

  • Հոկտեմբերի 20-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 36 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 21-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 31 կմ հյուսիս-արեւմուտք եւ Չալդրան քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Մարանդ քաղաքից 21 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանում՝ Ղազախ քաղաքից 16 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 23-ին Թուրքիայում՝ Դողուբայազեթ քաղաքից 16 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 24-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ եւ 17 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ ։
  • Հոկտեմբերի 25-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 33 կմ արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ: Հոկտեմբերի 20-ին Պանամայի հարավում` Չիրիկի նահանգի Գուարամալ բնակավայրից 78 կմ դեպի արեւելք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6,8 մագնիտուդ: Հոկտեմբերի 25-ին 6,3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Հարավային Սանդվիչյան կղզիների տարածքում: Նույն օրը 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների Լուսոն կղզու Լա-Պազ քաղաքից 22 կմ դեպի արեւելք, որի հետեւանքով 36 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»