Գլխավոր Միջոցառումներ ՃԿՊԱ մասնագետները մասնակցել են գիտական երկու կոնֆերանսի, ներկայացրել մեկ զեկույց

ՃԿՊԱ մասնագետները մասնակցել են գիտական երկու կոնֆերանսի, ներկայացրել մեկ զեկույց

224
Տարածել

Հոկտեմբերի 26-ին ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մասնագետները մասնակցել են առցանց՝ տեսակապի ձեւաչափով անցկացված միջազգային երկու կոնֆերանսի: Գավառի պետական համալսարանի, Մոսկվայի կառավարման պետական համալսարանի, Ակադեմիկոս Միլիոնշչիկովի անվան Գրոզնիի պետական նավթային տեխնիկական համալսարանի, Սիեթլի ամերիկա-իսրայելական գիտամշակութային կենտրոնի եւ այլ կառույցների համատեղ ջանքերով կազմակերպվել էր «Կենսագործունեության արդի հիմնախնդիրներ՝ տնտեսություն, կառավարում, մշակույթ» թեմայով, իսկ Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիան» կազմակերպել էր «Կենսագործունեության ապահովման համակարգերի եւ կառույցների աշխատանքի կայունության ապահովման խնդիրները» թեմայով գիտաժողով: Գիտական այս հանդիպումներում զեկույցներ են ներկայացրել Հայաստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի եւ այլ երկրների արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտի պետական լիազոր մարմինների եւ գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչները:

Առավել մանրամասն՝ այստեղ