Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 39 խորհրդատվություն, 45 ուղեգրում, 1 դասընթաց, 4 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են...

39 խորհրդատվություն, 45 ուղեգրում, 1 դասընթաց, 4 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

171
Տարածել

2022 թվականի հոկտեմբերի 13-20-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 39 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 58 մարդ` 34 ծառայող, 22 ընտանիքի անդամ, 2 կենսաթոշակառու։ 45-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 4 երթ:

Վարչության մասնագետները «Առաջին բուժօգնություն» դասընթացներ են կազմակերպել շրջակա միջավայրի նախարարության արտակարգ իրավիճակներում` բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտների պատասխանատու 20 աշխատակիցի համար: