Գլխավոր Վերլուծություն Փրկարար, եռամարտիկ չեմպիոն Զորիկ Պողոսյանը ՝ միջազգային կարգի սպորտի վարպետ

Փրկարար, եռամարտիկ չեմպիոն Զորիկ Պողոսյանը ՝ միջազգային կարգի սպորտի վարպետ

2146
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորրի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, եռամարտիկ, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, համաշխարհային քառակի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանն արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման։ Կոչումը շնորհել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ միջազգային նորմատիվի համաձայն։

Փորձառու մարզիկն այս ամենով չի սահմանափակվում։ Առաջիկայում նախատեսում է երկու համաշխարհային ռեկորդ․ մեկը՝ հավանաբար վերջինը, կնվիրվի ԱԻՆ աշխատակցի օրվան։ Դրանից հետո կդադարի հանդես գալ որպես մարզիկ եւ կշարունակի մարզչական գործունեությունը։ «Սպորտային կարիերան կապված է տարիքի ու առողջության հետ․ պետք է հասնես գագաթնակետին, կանգ առնես ու սկսես կրթել ուրիշներին։ Ճիշտ է՝ ամեն անգամ ասում եմ՝ սա վերջինն է, բայց պահ է գալիս, որ էլի եմ ուզում ուժերս փորձել»,- անկեղծանում է Զորիկը։

Ծանրամարտի մարզիչը յոթ սան ունի, որոնց հետ պարապմունքներ է անցկացնում Վանաձորի ծանրամարտի մարզադպրոցում։ Դպրոցը վերանորոգվել է նախորդ տարվա հոկտեմբերին, եւ այդ հարցում մարզիկն իր համեստ ներդրումն ունի։ Զորիկի խոսքով՝ իր սաները լավ տիրապետում են սպորտի հոգեբանությանը, կարողանում են ռեժիմ պահպանել ու հասնել արդյունքի։

Սպորտային գործունեությանը զուգահեռ եռամարտիկը շարունակում է ծառայել հարազատ ջոկատում։ Ժպիտով նշում է՝ իր օգնության կարիքը հատկապես զգում են, երբ ծանրաքաշ քաղաքացուն տեղափոխելու հարց է առաջանում։ Շատերն իրեն ճանաչում են, միասին լուսանկարվում, խորհուրդներ հարցնում։

Աշխատանքի բազմաթիվ առաջարկներ է ստացել այլ ուժային կառույցներից, սակայն մերժել է։ Իր տեղը փրկարար ծառայությունում է, մասնագիտական առաջընթացն այստեղ է պատկերացնում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Զորիկ Պողոսյանը

Զորիկ Պողոսյանի մարզական հաջողությունների մասին կարդացեք.

Զորիկ Պողոսյանն ու Յուրի Սաքունցը ՝ աշխարհի չեմպիոններ

Վանաձորցի փրկարարը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Փրկարար մարզիկի ռեկորդները՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածներին

Փրկարար մարզիկը նոր ռեկորդ է սահմանել

Հայ մարզիկները վերադառնում են ոսկե մեդալներով