Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

170
Տարածել

2022 թվականի սեպտեմբերի 1-7-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ. Սեպտեմբերի 1-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում՝ Արմավիր քաղաքից 9 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանում՝ Դսեղ գյուղից 16 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

  • Սեպտեմբերի 1-ին Իրանում՝ Մակու քաղաքից 40 կմ հարավ՝ 5 բալ ուժգնությամբ։
  • Սեպտեմբերի 3-ին Թուրքիայում՝ Չալդրան քաղաքից 27 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Սարայ քաղաքից 21 կմ հարավ՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Սեպտեմբերի 5-ին Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 50 կմ հարավ՝ 5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով հինգ երկրաշարժ: Սեպտեմբերի 2-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պապուա Նոր Գվինեայի Կանդրիան քաղաքից 115 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Սեպտեմբերի 4-ին 6,9 եւ 6,2 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատաս­խանաբար Կենտրոնական Միջինանտլանտյան լեռնաշղթայի եւ Արեւելա-Խաղաղօվկիանոսյան բարձրացման հարավային տարածքներում: Հաջորդ օրը 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանում` Սիչուան նահանգի Կանդին քաղաքից 40 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 82 մարդ, 270 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Փլուզվել է 243 տուն, վնասվել 13 010-ը: Սեպտեմբերի 6-ին Հարավային Սանդվիչյան կղզեխմբի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,0 մագնիտուդ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»