Գլխավոր Միջոցառումներ Պարգեւատրվել են ԱԻՆ աշխատակիցները

Պարգեւատրվել են ԱԻՆ աշխատակիցները

1080
Տարածել

Արտակարգ իրավիճակներում աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի առիթով, արտակարգ իրավիճակների նախարարի եւ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի հրամաններով՝ պատվոգրերով, շնորհակալագրերով, «Լավագույն հրշեջ-փրկարար», «Անվեհեր փրկարար», «Կանխարգելում, օգնություն, փրկություն», «Համագործակցություն հանուն փրկության», «Փառքի խաչ Նոյ», «ԱԻՆ վետերան» մեդալներով պարգեւատրվել են նախարարության տարբեր ստորաբաժանումների բազմաթիվ աշխատակիցներ, այդ թվում՝ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մի շարք դասախոսներ:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը պարգեւատրվել է հուշանվերով (սեղանի ժամացույց):

Շնորհակալագրեր են ստացել ՃԿՊԱ ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը, փրկարարական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Արմեն Ներսեսյանը, դասախոսներ փ/ծ մայոր Սուսան Գեւորգյանն ու փ/ծ ավագ լեյտենանտ Վահագն Հովակիմյանը:

Պատվոգիր է ստացել ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի ավագ մեթոդիստ Հասմիկ Հարությունյանը:

Մեդալներ են ստացել ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ Ռադիկ Մխիթարյանը, ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Հովհաննես Բադալյանը, դասախոս, փ/ծ մայոր Հովսեփ Բադալյանը, ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոսներ Սիրուշ Հովհաննիսյանը, Արայիկ Գասպարյանը:

ՃԿՊԱ աշխատակիցներին պարգեւները հանձնեց ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը: Շնորհավորելով պարգեւատրվածներին, ռեկտորը նկատեց, որ դասախոսների արածի այսօրինակ գնահատումը վկայում է ակադեմիայի աշխատանքները բարձր գնատահելու մասին:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ