Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է 115 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է 115 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

98
Տարածել

Օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ  իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնը գրանցել է 1376 ահազանգ, որոնցից 1239-ը` արտակարգ:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին 18, բնածին 21 եւ սոցիալ-կենցաղային բնույթի 15 կանչ:

Հրդեհների կտրուկ աճի պատճառով ծառայության կենտրոնական ապարատի հրշեջ-փրկարար մասն ու արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խմբերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, սահմանվել է շուրջօրյա հերթապահություն:

Հրդեհի 42 դեպքերի մեծ մասը եղել է չոր խոտածածկ տարածքներում:  Ծառայության հրշեջ-փրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվ տուժածներ չկան:

Փրկարարները բացել են 10 դուռ, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք: Իրականացվել է նաեւ բարձրության վրա աշխատանք,  գրանցվել է այլ բնույթի 2 կանչ:

Օձի հայտնաբերման վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ: Թունավոր սողունը տեղափոխվել է անվտանգ տարածք:

ԱԻՊԾ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտնաբերման աշխատանք: Ընդհանուր առմամբ` շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 52 պայթուցիչ, հակատանկային 1 ական, 7 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ, ականանետի 13 ական, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, 25 ձեռքի եւ 12 նռնականետի նռնակ: