Գլխավոր Վերլուծություն Լրամշակվում է Դիլիջանի ԱՌԿ պլանը

Լրամշակվում է Դիլիջանի ԱՌԿ պլանը

225
Տարածել

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, Վորլդ Վիժն Հայաստանի ֆինանսավորմամբ, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ, հիմնադրամի եւ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի համագործակցությամբ, մարտի 29-ին եւ 30-ին, Դիլիջանում անցկացվել է դասընթաց-սեմինար՝ Դիլիջան խոշորացված համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը վերջնական տեսքի բերելու նպատակով:

Սեմինարին մասնակցել է 17 կազմակերպության 36 ներկայացուցիչ՝ Դիլիջանի համայնքապետարան, Տավուշի մարզպետարան, ՆԳՆ Տավուշի մարզային փրկարարական վարչություն, Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատ, Դիլիջանի ոստիկանություն եւ այլն:

Քննարկվել է հարցերի լայն շրջանակ. աղետների ռիսկի նվազեցման հիմունքներ, խոշորացված համայնքին սպառնացող վտանգներ, դրանց բացասական հետեւանքների կանխարգելման ուղղված միջոցառումներ, հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում ստանդարտ գործողությունների ընթացակարգեր, կարիքների գնահատման ձեւաթղթեր, հնարավոր արտակարգ իրավիճակների ժամանակ այլ բնակավայրերից Դիլիջան տարհանված բնակչությանը ընդունելու սկզբունքները, համագործակցության մեխանիզմները եւ այլն:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է ԱՌՆԱՊ ներկայացուցիչ Վահան Հարությունյանը