Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է մեկ երկրաշարժ

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է մեկ երկրաշարժ

1262
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը հունիսի 7-13-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ. հունիսի 7-ին Սպիտակ քաղաքից 5 կմ հյուսիս-արեւելք, ուժգնությունը՝ 3-4 բալ:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ: Հունիսի 7-ին եւ 8-ին` 3 եւ 4 բալ ուժգնությամբ Իրանի Ահար եւ Մակու քաղաքների մատույցներում, նույն օրերին եւ նույն ուժգնությամբ երկրաշարժեր Թուրքիայի Հորասան եւ Վան քաղաքների մատույցներում, հունիսի 8-ին եւ 9-ին` 3-4 բալ ուժգնությամբ երեք երկրաշարժ Ադրբեջանի Մինգեչաուր, Զաքաթալա քաղաքների մատույցներում:

Տարածաշրջանից դուրս. Ինդոնեզիայում գրանցվել է 6 մագնիտուդով երկրաշարժ:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ