Գլխավոր Վերլուծություն COVID-19-ից վերականգնման արդյունքը պետք է դիմակայունությունը լինի

COVID-19-ից վերականգնման արդյունքը պետք է դիմակայունությունը լինի

2934
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի կազմակերպած «Միջազգային պատասխանատվություն եւ համաճարակ» տեսակոնֆերանսի արդյունքում արձանագրվել է, որ COVID-19 նոր կորոնավիրուսի համաճարակից հետո վերականգնումը, ամենայն հավանականությամբ մեկ բառով պետք է բնութագրվի՝ դիմակայունություն:

Ըստ ԱՌՆ փորձագետների, ինչպես ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո խստացումները դարձան վերականգնման գործողությունների պարտադիր բաղադրիչ, այնպես էլ հիմա՝ վերականգնման բոլոր ծրագրերը պետք է մեկ թիրախ ունենան՝ դիմակայունություն: Իսկ դիմակայունություն նշանակում է համերաշխություն, ջանքերի մեկտեղում, հետեւողական աշխատանք՝ անհատական, համայնքային, մարզային, ազգային մակարդակներում:

COVID-19- ի համաճարակը, թերեւս ավելորդ անգամ ապացուցեց, որ այսօր ռիսկը դարձել է համաշխարհային եւ լուրջ մտահոգություն եւ արձագանքն էլ պետք է լինի համակարգային, ոչ ոք չպետք է լռի:

Ռիսկերի առավել արդյունավետ կառավարման համար կառավարությունները պետք է ունենան աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարություններ, որտեղ ներկայացված կլինեն երկրների առջեւ ծառացած բոլոր վտանգները: Ներկայումս միայն 81 երկիր ունի ԱՌԿ ազգային ռազմավարություն, ոչ բոլորն էլ կենսաբանական վտանգներին անդրադարձել: Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը աջակցում է կազմակերպության անդամ պետություններին, որպեսզի կենսաբանական վտանգները ներառվեն ազգային ռազմավարություններում:

ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով, COVID-19-ի նման համաճարակները մեծապես վտանգում են նաեւ խաղաղությունը: ՄԱԿ-ը չի կարողանում խաղաղապահ եւ խաղաղարար ուժեր ուղարկել թեժ կետեր եւ ռազմական բախումները չեն դադարում:

Գիտական լուծումների եւ մոտեցումների վրա հիմնված արձագանքումն, անխուսափելիորեն բերելու է համապարփակ՝ գլոբալ միջազգային համագործակցության այնպիսի մի մոդելի ձեւավորման, որը հնարավորություն է տալու վերականգնել տնտեսությունը, կառուցել ավելի լավ քան ճգնաժամից առաջ էր ու նվազագույն կորուստներով եւ առավելագույնս կարճ ժամանակում հաղթահարել թե համաճարակները, թե կլիմայի փոփոխության բերած ռիսկերը:

Փորձագետները հույս ունեն, որ մոլորակը 2021 կմտնի ավելի առողջ եւ ռիսկերին արձագանքման միջազգային համագործակցության մոդելի ձեւավորման լուրջ նախադրյալներով:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. ՀՀ կառավարությունը 2017 թվականի ապրիլի 6-ի N 14 որոշմամբ ընդունել է «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարություն», որի 17-րդ կետով սահմանված են արտակարգ իրավիճակների ոլորտի վտանգները, որոնցից մեկն էլ համընդհանուր մահաբեր համաճարակն է: