Գլխավոր Վերլուծություն Շղթայական արգելափակումներ․ Փրկարարական հենակետերն ամփոփում են շաբաթը

Շղթայական արգելափակումներ․ Փրկարարական հենակետերն ամփոփում են շաբաթը

1973
Տարածել

Փետրվարի 8-14-ը Վայոց ձորի մարզում՝ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 161-րդ կիլոմետրում գտնվող հենակետի փրկարարները կատարել են 4 ելք, որոնցից 3-ը՝ արգելափակման, 1-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի ահազանգով։ Օգնություն է ցուցաբերվել 3 քաղաքացու, եւս մեկը, որի ինքնազգացողությունը վատացել է, հանգրվանել է հենակետում։ Ներկա պահին մարզում ամպամած է, տեղում է թեթեւ ձյուն։

Սյունիքի մարզի Աղվանիի հենակետն օգնություն է ցուցաբերել 22, Վերին Խոտանանինը՝ 19 մեքենայի վարորդի եւ ուղեւորների։ Մեկ վարորդ գիշերել է հենակետում։ Նախորդ տարվանից ծավալված Գորայքի հենակետը, որում հերթապահում է Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ճանապարհներին առկա մերկասառույցի պատճառով անցել է շուրջօրյա ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Շաբաթվա ընթացքում Սիսիանի «Զանգեր» հուշահամալիրի շրջակայքում գրանցվել են շղթայական արգելափակումներ, 15 քաղաքացի տեղափոխվել է հենակետ։ Հենակետն այսուհետ մարդկանց կարող է պատսպարել եւ՛ փրկարարական մեքենայում, եւ՛ վագոն- տնակում, որը վերջերս է տեղադրվել։

Շիրակի մարզի Վարդաղբյուրի փրկարարական հենակետը 3 ահազանգ է ստացել, օգնություն է ցուցաբերվել 3 մեքենայի՝ 4 ուղեւորով։

Արագածոտնի մարզի Քուչակի հենակետն արձագանքել է 7 դեպքի, արգելափակումից դուրս է բերվել 7 մեքենա՝ 9 ուղեւորով։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ