Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 32 հեռախոսային խորհրդատվություն․ ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

32 հեռախոսային խորհրդատվություն․ ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

1692
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը  hուլիսի 25-ից օգոստոսի 1-ը գրանցել է 45 զանգ, որից 32-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ։

Մնացածը եղել են հետեւյալ հարցերով․ 2-ական զանգ՝ ինքնավնասման սպառնալիքի, ինքնասպանության փորձի եւ երեխաների աջակցության, 1-ական զանգ՝ բռնության եւ միջանձնային բնույթի խնդրի, 5 զանգ՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների վերաբերյալ։

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։