Գլխավոր Նորություններ ԵԶԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

ԵԶԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

1112
Տարածել

 

Հայաստանի Ազգային գրադարան տնօրեն Տիգրան Զարգարյանը հայտնել է, որ  վերջերս 200 եվրոյով ձեռք են բերել 1535 թվականի քարտեզ, որտեղ Հայաստանը նշված է որպես պետություն, աշխարհագրական անվանում: «Եզակի ձեռքբերում է»,- ասել է նա՝ նշելով նաև, որ գրադարանը հիմնականում գնումներ է կատարում մասնավոր գրավաճառներից, նաև կան մարդիկ, ովքեր նվիրում են գրադարանին:

Նրա խոսքով, գրադարանում ստեղծում են հայ մամուլի, գրքի շտեմարան, թվայնացման մեծ աշխատանք են կատարում: Թվայանցնում են հայ մամուլը՝ «Ազդարար»-ից մինչև մեր օրերը, տպագիր գրքերը, ատենախոսությունները, պաստառները: Թվայանցվել է արդեն 2,5 մլն-ից ավելի մամուլի էջ:

Տիգրան Զարգարյանը նշել է նաև, որ գրադարանի ընթերցասրահը մշտապես մարդաշատ է լինում: