Գլխավոր ՀՀ ՆԳՆ Կառավարությունը հաստատել է տեխնիկական անվտանգության չորս կարգ

Կառավարությունը հաստատել է տեխնիկական անվտանգության չորս կարգ

1715
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, այսօր կառավարությունը հաստատել է տեխնիկական անվտանգության ոլորտը կարգավորող չորս կարգ.

  • Ամբարձիչ կռունկների կառուցվածքի եւ անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները
  • Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները
  • Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները
  • Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման եւ հարստացման տեխնիկական անվտանգության կանոնները:

2022 թվականի մարտի 4-ին ԱԺ-ն փոփոխություններ արեց «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում եւ կառավարությանը վերապահվեց տեխնիկական անվտանգության կանոններ, նորմեր եւ հրահանգներ ընդունելու իրավասություն: Գործող որոշ կարգեր ճանաչվել են ուժը կորցրած, մի մասը գործում է: Նոր կարգերը կապահովեն ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:
Այս կարգերով սահմանվում են նշված ոլորտներում տեխնիկական անվտանգության ապահովման սկզբունքներ. ստորերկրյա բոլոր հանքերը պետք է ունենան արհեստական օդափոխություն, արգելվում է ստորերկրյա լեռնային փորվածքներն օդափոխել միայն օդի բնական քարշուժի հաշվին, նախքան բացահանքում մեքենասարքավորումների գործարկելն ու տրանսպորտային միջոցների շարժը, պարտադիր կարգով պետք է տրվեն ձայնային եւ լուսային ազդանշաններ, որոնք պետք է լսելի (տեսանելի) լինեն դրանց գործողության գոտում գտնվող բոլոր աշխատողներին, հանքահարստացուցիչ ֆաբրիկայի յուրաքանչյուր աշխատատեղ պետք է ունենա բավարար լուսավորություն եւ ապահովված լինի անկախ աղբյուրից կամ մարտկոցից սնվող վթարային լուսավորությամբ եւ այլն: