Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է եւս 5 հրթիռակասետային ռումբ. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է եւս 5 հրթիռակասետային ռումբ. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

1982
Տարածել

Հունիսի 27-ից հուլիսի 3-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 719 զանգ, որից 632-ը ճանաչողական բնույթի:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 23, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 24 կանչ: Տեխնածին բնույթի պատահարներից 3 հրդեհ է եղել: Հրշեջ-փրկարարները ժամանակին արձագանքել ու մեկուսացրել են կրակը՝ տուժածներ չկան: ԱԻ պետական ծառայությունը համակարգված աշխատանքներ է իրականացնում հրդեհավտանգ շրջանում բերքահավաքն անկորուստ կազմակերպելու եւ բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես չոր խոտատարածքներում ու այգիներում. մեր իսկ պատասխանատվությամբ նվազեցնենք հնարավոր արտակարգ պատահարների առաջացման ռիսկերը:
Բացի վերը նշված կանչերից փրկարարները բացել են խափանված փականով 7 դուռ, յոթ կանչով քաղաքացիներին ազատել խափանված վերելակներից, առողջական խնդիր ունեցող յոթ քաղաքացու տեղափոխել բժշկական հաստատություն:
Հաշվետու ժամանակահատվածում օձի հայտնաբերման վերաբերյալ 7 կանչ է գրանցվել: Փրկարարները սողուններին տեղափոխել են անվտանգ տարածք:
ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ շաբաթվա ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են հրթիռակասետային 5 ռումբ:
2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, արդյունավետ աշխատանքներ են իրականացրել հանրապետության տարածքը չպայթած զինամթերքից մաքրելու եւ բնաչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Անցած վեց ամսում հայտնաբերվել ու վնասազերծվել է 909 պայթուցիչ, 9 հակատանկային եւ 19 հակահետեւակային ական, 214 հրթիռ, հրթիռակասետային 412 ռումբ, ականանետի 830 ական, 2372 արկ, գնդիկաբեկորային 46 ավիառումբ, ձեռքի 316 եւ նռնականետի 1477 նռնակ:
ԱԻ պետական ծառայությունը բոլոր ստորաբաժանումները շարունակում են ԱՀ ամբողջ տարածքում իրականացնել շուրջօրյա ուժեղացված ծառայություն:
Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն