Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 567 կանչի են արձագանքել

Փրկարարները 567 կանչի են արձագանքել

1958
Տարածել

Հունիսի 27-ից հուլիսի 3-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 567 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:
Անցած շաբաթ գրանցվել է 74 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 20 կեղծ ահազանգ:
Անցած շաբաթ գրան փրկարարները 193 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 80-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Նոր նորք, Էրեբունի, Շենգավիթ, Արաբկիր, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Արարատ: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին 89 ահազանգ է ստացվել: 43 դեպքում օձը հայտնաբերվել է: Փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 12 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 13 մարդ:
Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Ուժեղ երկրաշարժի հետևանքով «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի Վանաձորի քիմկոմբինատում առաջացած վթարի դեպքում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը բենզալցակայանում», «Հրդեհ բազմաբնակարան շենքի նկուղում, երբ շքամուտքով անցնում է ցածր ճնշման գազատար», «Հրդեհաշիջման կազմակերպումը մարզամշակութակին կենտրոններում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը գազալցակայանում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: