Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2364
Տարածել

Հունիսի 26-ից հուլիսի 2-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 1 երկրաշարժ՝ հունիսի 29-ին Հայաստանում՝ Եղեգնաձոր քաղաքից 6 կմ հյուսիս-արեւմուտք, 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 6 երկրաշարժ

  • Հունիսի 25-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 42 կմ հյուսիս-արեւելք, 4-5 բալ ուժգնությամբ եւ Արդահան քաղաքից 36 կմ հյուսիս-արեւելք, 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 27-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 27 կմ արեւմուտք, 4 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 28-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Ղազախ  քաղաքից 30 կմ հյուսիս-արեւելք, 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 30-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 64 կմ հարավ-արեւմուտք, 4-5 բալ ուժգնությամբ։
  • Հուլիսի 1-ին Վրաստանում՝ Թբիլիսի քաղաքից 8 կմ հարավ-արեւմուտք, 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով հինգ երկրաշարժ: Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 26-ին 6,4 մագնիտուդով Կոմանդորյան կղզիների տարածքում: Նույն օրը եւս մեկ ուժեղ երկրաշարժ է գրանցվել Պանամա-Կոստա Ռիկա սահմանային գոտում` Պանամայի Չիրիկի նահանգի Դավիդ քաղաքից 37 կմ դեպի արեւմուտք, եւ ունեցել է 6,2 մագնիտուդ: Հունիսի 27-ին եւ 28-ին 6,3 եւ 6,4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Նոր Զելանդիայի Կերմադեկ եւ Միկրոնեզիայի Հյուսիսային Մարիանյան կղզիների տարածքներում: Հուլիսի 2-ին Մելանեզիայի Վանուատուի Լյունգավիլ քաղաքից 40 կմ դեպի արեւելք տեղի է ունեցել  6 մագնիտուդ երկրաշարժ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»