Գլխավոր Միջոցառումներ Վերաորակավորվում են ՔՈՓ թիմի փրկարարները

Վերաորակավորվում են ՔՈՓ թիմի փրկարարները

2346
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ հունիսի 6-8-ը փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում` ՀՆՓԱԻԿ, անցկացվեցին փրկարարների որակավորման եւ վերաորակավորման քննություններ: Մասնակցում էին «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, հիմնական ու պահեստային թիմերը,  վարժանքի ղեկավար եւ խաղարկման կազմերը՝ 124 հոգի:

Որակավորման քննության ընդունման աշխատանքային խմբի անդամ, ՓՈՒՎ փրկարարական ուժերի համակարգման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Մարտին Գաբրիելյանի խոսքով՝ բոլորն անցել են ֆիզպատրաստության քննություն 5 վարժաձեւից՝ ձգում, վազք, ցատկ տեղից եւ այլն, հանձնել են նաեւ տեսական քննություն մասնագիտական հարցաշարով՝ առաջին օգնություն, փրկարարական գործ: Արդյունքները գոհացուցիչ են: Փրկարարներին կշնորհվեն երրորդ, երկրորդ, առաջին եւ միջազգային կարգի փրկարարի կոչումներ:

Փրկարարների որակավորման քննությունները կազմակերպվում են երեք տարին մեկ: Ներկայումս ՔՈՓ թիմը պատրաստվում է սեպտեմբերին կայանալիք INSARAG վերաորակավորման վարժանքին: Մայիսին անցկացված նախավարժանքը բարձր գնահատական է ստացել:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Անի ԱՆՏՈՆՅԱՆԻ