Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 27 խորհրդատվություն, 39 ուղեգրում, 5 երթ. Փրկարար ծառայության բժիշկներն ամփոփում են շաբաթը

27 խորհրդատվություն, 39 ուղեգրում, 5 երթ. Փրկարար ծառայության բժիշկներն ամփոփում են շաբաթը

87
Տարածել

2023 թվականի ապրիլի 28-ից մայիսի 4-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 27 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 54 մարդ` 29 ծառայող, 22 ընտանիքի անդամ, 3 կենսաթոշակառու: 39-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 5 երթ:

Վարչության մասնագետները կազմակերպել են Երեւանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի գազածխապաշտպան խցիկում անցկացվող գործնական պարապմունքների մասնակիցների բժշկական  ապահովումը: