Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 21 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

21 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2858
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը դեկտեմբերի 13-20-ը ժամանակահատվածում ստացել է 21 զանգ, որից 9-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 6 զանգ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երկուսը՝ ինքնասպանության փորձի, մեկական՝ ինքնավնասման սպառնալիքի, ռազմական դրության վերաբերյալ: Գրանցվել է նաեւ երկու կեղծ ահազանգ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։