Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ վասն քաղաքացիական պաշտպանության կատարելագործման

Նախագիծ վասն քաղաքացիական պաշտպանության կատարելագործման

1876
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ:

Ըստ նախարարության, 2002 թվականին ընդունված «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սպառիչ եւ լիովին չի կարգավորում այն հարաբերությունները, որոնք կապահովեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացումը:

Տնտեսական փոփոխված պայմանները պահանջում են պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների մակարդակներում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների մեխանիզմների հետագա կատարելագործում, քաղաքացիական պաշտպանության հիմքերի եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառում իրավասությունների հստակեցում, կառավարման մարմինների միջեւ քաղաքացիական պաշտպանության պարտավորությունների սահմանազատում:

Քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության նպատակը երկրում անհրաժեշտ պայմանների ստեղծումն է, որոնք ռազմական դրության ժամանակ կկանխեն կամ առավելագույնս կնվազեցնեն կորուստներն եւ վնասները, կպահպանեն տնտեսության կայուն գործունեության համար անհրաժեշտ կազմակերպությունները:

Քաղաքացիական պաշտպանության համակարգը, որպես երկրի ազգային անվտանգության անքակտելի բաղադրիչ, պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունների եւ ահաբեկչությունների ընթացքում օպերատիվ գործողությունների կատարմանը, մասնակցելու արտակարգ իրավիճակներում բնակչության եւ տարածքների պաշտպանությանը: Նշված հանգամանքների առկայությունը առաջացնում է անհրաժեշտություն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություն:

Առավել մանրամասն՝ այստեղ