Գլխավոր Միջոցառումներ Արմավիրի ՊԻՄ քոլեջն ավարտում են «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության առաջին շրջանավարտները

Արմավիրի ՊԻՄ քոլեջն ավարտում են «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության առաջին շրջանավարտները

2303
Տարածել

Մայիսի 27-ին Արմավիրի պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջում կայացել է «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երրորդ կուրսի ավարտական, ամփոփիչ, որակավորման քննությունը՝ հանձնաժողովի նախագահ, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։
Բաժինը բացվել է 2019 թվականին: Քննություն հանձնողները՝ 12 հոգի, այս մասնագիտության առաջին շրջանավարտներն են: Արմավիրի ՄՓՎ եւ քոլեջի համագործակցության շրջանակում ուսուցման պրոցեսում ներգրավվել են վարչության լավագույն աշխատակիցները։ Գործնական աշխատանքները եւ արտադրական պրակտիկան անցկացվում են վարչությունում եւ Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատում։
Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահ հերթափոխի ավագ հրահանգիչ, փ//ծ մայոր Գառնիկ Մկրտչյանի խոսքով՝ աշակերտներն ուսուցանվում են փրկարարական գործ, արտակարգ իրավիճակների եւ առաջին օգնության հիմունքներ, քիմիական, ճառագայթային եւ կենսաբանական պաշտպանություն, կապի եւ ազդարարման համակարգեր եւ այլն։ Ուսումնական նյութը մշակվել է արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» հրատարակած գրականության հիման վրա։
Մասնագետը քննության արդյունքները դրական գնահատեց։ Որակավորման հաջորդ քննությունը հունիսին է: Փրկարար դառնալու ձգտումը շատերի մեջ նկատելի է։ Աշակերտների մի մասն այս տարի ՃԿՊԱ դիմորդ է։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են փրկարարները