Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Շավաթվա ամփոփում. Արցախի փրկարարները 722 զանգ են ստացել

Շավաթվա ամփոփում. Արցախի փրկարարները 722 զանգ են ստացել

2206
Տարածել

Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում նախորդ շաբաթ գրանցվել է 722 զանգ: 659-ը եղել է ճանաչողական բնույթի, 15-ը տեխնածին բնույթի պատահարներ են, 20-ը՝ կենցաղային բնույթի կանչեր: 911 ահազանգման կենտրոնի հերթապահ ծառայողները 62 հոգու տվել են հեռախոսային խորհրդատվություն:
Գրանցվել է երկու հրդեհ՝ մեկը բռնկվել է Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկի նկուղում, մյուսը՝ բնակարաններից մեկում գազի բալոնից արտանետված գազից: Հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են կանչերին եւ արագ մեկուսացրել կրակը: Տուժածներ չկան:
Պայմանավորված եղանակի կտրուկ տաքացմամբ՝ ԱԻ պետական ծառայությունը կրակի հետ զգույշ վարվելու կոչ է անում, միաժամանակ հիշեցնում տարվա այս սեզոնին ակտիվացող սողունների շարժի մասին, քանի որ թունավոր օձերի դեմ պայքարը՝ համալիր մոտեցման խնդիր է:
Անցած շաբաթվա ընթացքում սողանքի 2 դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքի «Մազի կամուրջից» Հին Արմենավան թաղամաս տանող ճանապարհի հատվածում: Փրկարարները ժամանել են դեպքի վայր՝ սահմանազատել տարածքը եւ բացել ճանապարհը:
Կենցաղային բնույթի 5 կանչով փրկարարները բուժհաստատություն են տեղափոխել եւ վերադարձրել առողջական խնդիր ունեցող քաղաքացիներին: Վեց դեպքում բացել են փակ դուռը, երկու դեպքքւմ քաղաքացիներին ազատել խափանված վերելակից:

Ցանկացած աղետի, ճգնաժամի կամ պատահարի պահին հիշեք՝ 911 հեռախոսահամարը: ՆԳ նախարարության ստորաբաժանումները շարունակում են 24-ժամյա ծառայություն իրականացնել հանրապետության ողջ տարածքում:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն