Գլխավոր Միջոցառումներ Պարտքի եւ պատասխանատվության մասին դաս ապագա փրկարարների համար

Պարտքի եւ պատասխանատվության մասին դաս ապագա փրկարարների համար

1704
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ճգնաժամային կառավարման ամբիոնի դասախոս Ռուզաննա Ղարիբյանի նախաձեռնությամբ, այսօր ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի «Կառավարում (ճգնաժամային կառավարում)» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների համար կազմակերպվեց «Պարտք եւ պատասխանատվություն» թեմայով դասախոսություն: Փրկարարը կամ ճգնաժամային կառավարիչը գործ ունի մարդկային կյանքերի հետ՝ անկախ մարդու ազգությունից, պաշտոնից, սոցիալական դրությունից, քաղաքական հայացքներից եւ այլ գործոններից: Պարտքը, պատասխանատվությունը, նաեւ խիղճը, ազատությունը, արդարությունը փրկարարի աշխատանքի բաղկացուցիչներ են:

Ռուզաննա Ղարիբյանը դասախոսությունը սկսեց Անտուան դը Սենտ Էքզյուպերիի հայտնի խոսքով. «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք»: Սա նշանակում է, որ մարդու վարքը պայմանավորված է ծնողների, ուսուցիչների, դասախոսների օրինակով:

Առավել մանրամասն՝ այստեղ