Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 23 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

23 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

532
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը մարտի 8-15-ը ժամանակահատվածում ստացել է 23 զանգ, որից 14-ը՝ հոգեբական ուղղորդման վերաբերյալ: Այս 14-ից 10-ը՝ կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. չորսը՝ ինքնավնասման սպառնալիքի, երեքը՝  հոգեկան խանգարումների, մեկական՝ ինքնասպանության փորձի եւ հրդեհի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։