Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 1353 զանգ. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

1353 զանգ. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

1356
Տարածել

2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 3-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1353 զանգ:

Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 5 հրդեհ՝ մեկական տրանսպորտային միջոցում եւ աղբանոցում, երեք հրդեհ՝ չոր խոտածածկ տարածքներում: Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են, տուժածներ չկան:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 22, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 35 կանչ: Փրկարարները բացել են փակված 5 դուռ, երեք կանչով քաղաքացիներին ազատել արգելափակված վերեկալներից, առողջական խնդիրներ ունեցող երեք քաղաքացու փրկարարները տեղափոխել են բուժհաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի եւս 20 կանչի:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ, շաբաթվա ընթացքում Արցախի Մարտունու եւ Ասկերանի շրջաններից հայտնաբերվել ու վնասազերծվել են հրթիռակասետային 11 ռումբ, 1 պայթուցիչ, 1 արկ եւ գնդիկաբեկորային 1 ավիառումբ:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն