Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հրդեհների վտանգը մեծ է․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Հրդեհների վտանգը մեծ է․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2400
Տարածել

Հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կենտրոնական եւ շրջանային ստորաբաժանումների ահազանգման կենտրոններում գրանցվել է 827 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ՝ զգալիորեն աճել են հրդեհի կանչերը:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է 29 հրդեհ, որոնց մեծ մասը բռնկվել է չոր խոտածածկերում, հիմնականում՝ բնակչության անզգուշության պատճառով: Մարտունու շրջանում այրվել է մոտ 5 հեկտար գարու եւ ցորենի արտ:

Ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 3 կանչ է գրանցվել: Փրկարարները եւ շտապօգնությունը ժամանակին 11 տուժածներին տեղափոխել են բուժհաստատություն: Նրանց առողջական վիճակը բավարար է:

Ծառայության սակրավորական ջոկատներն անցած շաբաթվա ընթացքում Արցախի շրջաններում իրականացնել են ականազերծման աշխատանքներ: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է նռնականետի 7 նռնակ, կասետային 87 հրթիռ, ականանետի 2 ական եւ փոքր տրամաչափի 7 զինամթերք:

Փրկարարները շարունակում են օգնություն ցուցաբերել Արցախի բնակչությանը: Կենցաղային բնույթի 53 կանչ է գրանցվել, այդ թվում՝ ջրամատակարարման, դուռ եւ վերելակ բացելու, հիվանդ տեղափոխելու եւ այլ օգնության վերաբերյալ:

Օձի հայտնաբերման մասին կանչերը 6-ն էին։ Սողուններին տեղափոխվել են անվտանգ տարածք։

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացնում են զոհված զինծառայողների աճյունների որոնում: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է եւս 4 աճյուն: Ընդհանուր առմամբ՝ զինադադարից հետո տարհանվել է 1585 աճյուն:

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի անոմալ բարձրացում: ԱԻՊԾ-ը բնակչությանը հորդորում եւ կոչ է անում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն