Գլխավոր Վերլուծություն Փրկարարների հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ Արարատում, Արմավիրում, Արագածոտնում, Կոտայքում

Փրկարարների հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ Արարատում, Արմավիրում, Արագածոտնում, Կոտայքում

1568
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները մարտ ամսից այցելում են մարզեր՝ փրկարար ծառայողների հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ, դասընթացներ կազմակերպելու, ծառայողների, նրանց հարազատների եւ երեխաների հետ արտթերապեւտիկ զարգացնող ծրագիր իրականացնելու նպատակով։

Մարտի 9-10-ը գնահատվել է Արարատի մարզային փրկարարական վարչության 14 փրկարար ծառայողի հոգեբանական վիճակը, պլանավորվել է հետագա վերականգնողական աշխատանքը։ Արտթերապեւտիկ զարգացնող ծրագրին մասնակցել է 5-12 տարեկան 24 երեխա։ Նրանց հետ աշխատանքներն իրականացվել են արտթերապիայի տարբեր ուղղություններով եւ խաղ-վարժությունների միջոցով, որոնք նպաստում են երեխաների հուզական եւ մտավոր ներդաշնակ զարգացմանը, ինքնաճանաչմանն ու ինքնադրսեւորմանը, անձնային դրական որակների ձեւավորմանը, նվազեցնում են հուզական լարվածությունը, նպաստում սոցիալականացմանը եւ ադապտացիային։ Բացի դրանից՝ 11 փրկարար մասնակցել է «Խմբային աշխատանքի հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով դասընթացի։

Մարտի 16-17-ն Արագածոտնի ՄՓՎ-ում անցկացվել է 12 փրկարարի հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, արտթերապեւտիկ դասընթաց 7-9 տարեկան 6 երեխայի հետ: 8 հոգի մասնակցել է «Խմբային աշխատանքի հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով դասընթացի:

Մարտի 21-22-ը հետազոտվել է Արմավիրի ՄՓՎ 15 ծառայող, երկօրյա արտթերապեւտիկ զարգացնող ծրագրին ներգրավվել է 5-11 տարեկան 22 երեխա։ «Խմբային աշխատանքի հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով դասընթացին մասնակցել է 11 փրկարար։

Մարտի 30-31-ը գնահատվել է Կոտայքի ՄՓՎ 13 փրկարարի հոգեբանական վիճակը, անցկացվել է դասընթաց 11 հոգու համար։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են հոգեբան-փրկարարները