Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ. 2021 թվականին կատարված աշխատանքների ամփոփում

ԱԻՆ. 2021 թվականին կատարված աշխատանքների ամփոփում

1551
Տարածել

Ըստ այդմ, Գորայք, Խաչիկ, Մարտիրոս, Այրում, Երվանդաշատ, Տեղ, Շողակաթ համայքներում ու բնակավայրերում գործող կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերին ավելացել է եւս երեքը՝ Գառնիում, Մեծ Պառնիում, Շիկահողում: Այս հարցում աջակցել են Հայկական կարմիր խաչն ու Միջազգային կարմիր խաչը: 2022-ին նոր հենակետեր կբացվեն: Հրշեջ-փրկարարական մեքենաներ են տրամադրվել Սյունիքի մարզի Շուռնուխ, Շիկահող, Կոռնիձոր համայնքներում գործող հրշեջ-փրկարարական եւ կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերին: 2022-ին Կոռիձորին կտրամադրվի եւս մեկ հրշեջ-փրկարարական մեքենա:

Երեւանում եւ մարզերում նորոգվել է 224 էլեկտրական շչակ, տեղադրվել 203 նոր շչակ: Այսպիսով՝ հանրապետությունում առկա 1003 էլեկտրաշչակից 961-ը սարքին են:

Ուսումնասիրվել են հանրապետության ապաստարաններն ու հակաճառագայթային թաքստոցները, արդյունքները ներկայացվել են Հայաստանի անվտանգության խորհրդին: Ուսումնասիրվել են նաեւ բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների եւ կազմակերպությունների նկուղները: Քաղաքաշինության կոմիտեին առաջարկվել է դպրոցների, մանկապարտեզների, հասարակական նշանակության շենք-շինությունների նախագծերում ներառել պաշտպանական բաղադրիչը: Որոշումն արդեն կա եւ այսուհետ նման կառույցների նախագծերը պետք է մշակվեն այնպես, որ նկուղներ ունակ լինեն ծառայել պաշտպանական նպատակների: Պաշտպանության նախարարության հետ համագործակցության միջոցով, զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում անցկացվել են 1232 փրկարարի (բոլոր մարզերից) կրակային պատրաստության գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ:

Արտակարգ դեպքերին որակյալ արձագանքում ապահովելու, դեպքի վայրում աշխատանքները ճիշտ կազմակերպելու նպատակով 2021 թվականին կազմակերպվել են 9 հրամանատարաշտաբային, 34 շտաբային, 14 ցուցադրական, 32 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, 3 դաշտային, 6 հակավթարային, հակահրդեհային վարժանք, 15 գործնական պարապմունք, 32 այլ դասընթաց: Բոլոր մարզերում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով 370 արտապլանային վարժանք եւ «Երկրաշարժի ժամանակ վարվելակերպի կանոնները», «Առաջին օգնություն» թեմաներով 194 արտապլանային դասընթաց:

2021-ին փրկարար ծառայությունը 11 անօդաչու թռչող սարքով է համալրվել, որոնցից չորսը կարող են օգտագոքրծվել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներում: Փրկարար ծառայությունը համալրվել է նաեւ մեկ ջրային դրոնով, որը կարող է մինչեւ 150 մետր սուզվել ջրում: Ողջը՝ ԱԻՆ գործընկերների օգնությամբ: Այսօր Երեւանի եւ բոլոր մարզային փրկարարական վարչություններն ունեն ԱԹՍ-ներ, անձնակազմն ուսուցանված է: Սյունիքի փրկարարները ստացել են նաեւ յոթ միավոր ամենագնաց թեթեւ բեռնատար, մարդատար, հրշեջ-փրկարարական մեքենա: Լեհ գործընկերները մեզ նվիրել են ավելի քան 1400 անհատական մարտական համազգեստ (բայովկա), մեկ ԱԹՍ, երկու մեքենա: ՊՆ-ից, ԱԻՆ-ին են փոխանցվել 20 բեռնատար, հինգական հրշեջ մեքենա եւ դաշտային խոհանոց: Դաշտային խոհանոցները կտրամադրվեն հատուկ լեռնափրկարարական ծառայությանը: ԱՄՆ եվրոպական հրամանատարության աջակցությամբ, կառուցվել են նոր շենքեր Գյումրիի 2, Ախուրյանի՝ 1 հրշեջ-փրկարարական ջոկատների համար: Աշոցքի ջոկատի շենքի շինարարությունն ընթացքի մեջ է: 2022-ին շենքեր կկառուցվեն Ստեփանավանի, Բաղրամյանի փրկարարական ջոկատներ համար:

Ձմռանը Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի հանրապետական նշանակության ճանապարհներին բացազատվել են փրկարարական ժամանակավոր հետակետեր՝ ձնաբքի պատճառով խցանման մեջ հայտված մեքենաներին արագ օգնության հասնելու նպատակով: 2021 թվականին այս հենակետերը սպասարկել են 155 կանչ, արգելափակումից հանվել է 403 մեքենա, անվտանգ տարածք է տեղափոխվել 831 մարդ:

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը» հանրային իրազեկվածության եւ պատրաստվածության բարձրացման նպատակով «Սեյսմապաշտպանության վարքականոններ» թեմայով դասախոսություններ է կազմակերպել, որոնց մասնակցել է 18 255 աշակերտ, 2 149 մանկավարժ եւ աշխատակից, 25 դասախոս, 338 ուսանող, մանկապարտեզի 889 սան, 428 դաստիարակ, 39 ծնող, 60 մարզիկ, 7 մարզիչ:

ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» վերապատրաստվել են փրկարարներ, քաղաքացիական անձիք:

ՃԿՊԱ-ում, ուսանողների մասնակցությամբ, իրականացվում են դրոնների եւ ռոբոտների հավաքման աշխատանքներ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ