Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Սակրավորական աշխատանքները շարունակվում են․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Սակրավորական աշխատանքները շարունակվում են․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2409
Տարածել

Հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնը գրանցել է 752 զանգ, որոնցից 690-ը՝ ճանաչողական բնույթի:

Հրդեհի 5 դեպքից 3-ը բռնկվել է աղբանոցներում, 1-ը՝ չոր խոտածածկ տարածքում, 1-ը՝ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում: Տուժածներ չկան:

Տեխնածին բնույթի կանչերը 4-ն էին, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 18։ Փրկարարները բացել են 6 դուռ եւ 3 վերելակ, տեղափոխել առողջական խնդիր ունեցող 7 քաղաքացու։ Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է մեկ ելք։

Գրանցվել է ճանապարհատրանսպորտային մեկ պատահար, ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

Քաղաքացիները երկու անգամ ահազանգել են զինամթերք հայտնաբերելու վերաբերյալ։ Սակրավորական խմբերն արագ վնասազերծել են ռազմամթերքը։ Հանգստյան օրերին բոլոր շրջաններում շարունակվում են հետախուզական աշխատանքները։