Գլխավոր Վերլուծություն Ժամականավոր հենակետերն ամփոփում են շաբաթը

Ժամականավոր հենակետերն ամփոփում են շաբաթը

1574
Տարածել

Անցած շաբաթ եղանակային պայմանները, կարծես թե, բարենպաստ էին, երթեւեկության խաթարման դեպքերը՝ քիչ։ Այդուհանդերձ մարզերում ծավալված առաջին օգնության փրկարարական հենակետերը շարունակել են աշխատել նույն ռեժիմով։
Շիրակի մարզի Վարդաղբյուրի հենակետը ստացել է հինգ ահազանգ։ Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխն օգնության է հասել արգելափակման մեջ հայտնված 15 քաղաքացու, որոնցից 2-ը՝ կին, 1-ը՝ երեխա։ Արդեն մի քանի օր է՝ ձնաբուքը դադարել է։
Արագածոտնի մարզի Քուչակի հենակետը սպասարկել է արգելափակման 6 դեպք, օգնություն է ցուցաբերվել 10 մարդու։
Վարդենյաց լեռնանցք տանող ճանապարհին ծավալված հենակետում Մարտունու ՀՓՋ-ի փրկարարները երկու ելք են կատարել, արգելափակումից դուրս է բերվել երկու մեքենա։
Վայոց ձորի մարզում՝ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 161-րդ կիլոմետրում գտնվող հենակետը 4 ահազանգ է ստացել, որոնցից երկուսը՝ արգելափակման, երկուսը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի եւ քաղաքացուն օգնելու վերաբերյալ։ Հինգ քաղաքացուց երեքն առժամանակ հանգրվանել են հենակետում։
Սյունիքի մարզի Աղվանիի հենակետն արգելափակումից դուրս է բերել 22, Վերին Խոտանանի հենակետը՝ 2, Շինուհայրի հենակետը՝ 3 մեքենա։ Սյունիքում այժմ արեւոտ եղանակ է։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ