Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել են ռումբեր, արկեր, նռնակներ. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել են ռումբեր, արկեր, նռնակներ. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

1976
Տարածել

2022 թվականի մարտի 7-13-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 839 զանգ:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում հրդեհի վերաբերյալ 12 կանչ են սպասարկել: Բոլոր հրդեհները մարվել են:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 28, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 31 կանչ: Փրկարարները վեց փակ դուռ են բացել, 7 դեպքում քաղաքացիներին հանել խափանված վերելակներին: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի եւս 10 կանչի:

Զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները այս շաբաթ շարունակվել են Արցախի վերահսկողության ներքո գտնվող սահմանամերձ շրջաններում, որտեղ ընթացել են ակտիվ մարտական գործողություններ: Ցավոք այս շաբաթ որոնումներն արդյունք չեն տվել:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ, շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք, որի արդյունքում Ասկերան եւ Ստեփանակերտ քաղաքների հարակից տարածքում հայտնաբերվել եւ վնասազերծվել է հրթիռակասետային 14 ռումբ, 12 պայթուցիչ, 16 արկ, ձեռքի 8 եւ նռնականետի 11 նռնակ:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն