Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 48 խորհրդատվություն, 25 ուղեգրում, 6 ելք, 1 դասընթաց․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են...

48 խորհրդատվություն, 25 ուղեգրում, 6 ելք, 1 դասընթաց․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

196
Տարածել

2022 թվականի հոտկեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 48 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 42 մարդ` 24 ծառայող, 16 ընտանիքի անդամ, 2 կենսաթոշակառու։ 25-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։ Շաբաթվա ընթացքում վարչության մասնագետները «Առաջին օգնության ցուցաբերում»  թեմայով դասընթաց են կազմակերպել «ՎՕԼՕ» ընկերության աշխատակիցների համար:

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 6 երթ: