Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Աճել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Աճել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2127
Տարածել

2022 թվականի ապրիլի 11-17-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 966 զանգ, որից 891-ը ճանաչողական բնույթի:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է 5 հրդեհ՝ բոլորն էլ չոր խոտածածկ տարածքներում: Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Տուժածներ չկան:

Արցածխի փրկարարները զգուշացնում են, որ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ, ինչպես նաև տնամերձ տարածքներում աճում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը, ուստի հարկ է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ, ցուցաբերել առավել զգուշավորություն և զգոնություն:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 27, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 22 կանչ: Փրկարարները բացել է 7 փակ դուռ, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխել բուժհաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 3 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 8 կանչի:

Ամբողջ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն