Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 18 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

18 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

1799
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը 2022 թվականի մարտի 7-14-ը ժամանակահատվածում ստացել է 18 զանգ, որից 6-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. վեց զանգ՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երկու զանգ՝ ինքնասպանության փորձի, մեկական՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, միջանձնային բնույթի խնդրի, բռնության, ալկոհոլային կախվածություն ունեցող քաղաքացու վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։