Գլխավոր Վերլուծություն Փրկարարական հենակետերն ամփոփում են շաբաթը

Փրկարարական հենակետերն ամփոփում են շաբաթը

1714
Տարածել

Փետրվարի 14-21-ը Սյունիքի մարզի Աղվանիի փրկարարական ժամանակավոր հենակետի փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 77, Վերին Խոտանանինը` 12 մեքենա: Անցած շաբաթ հետակետերի սպասարկման հատվածներում ճանապարհատրանսպորտային երեք պատահար է գրանցվել, 5 քաղաքացի տեղափոխվել է հենակետ:

Վայոց ձոր հենակետի փրկարարները մեկ կանչ են սպասարկել, օգնություն է ցուցաբերվել մեկ քաղաքացու:

Մեկ կանչ էլ սպասարկել են Գեղարքունիքի հենակետի փրկարարները, արգելափակումից հանվել է մի քանի մեքենա:

Շիրակի եւ Արագածոտնի մարզերում տեղակայված հենակետերը կանչեր չեն սպասարկել: