Գլխավոր Միջոցառումներ ՌՀՄԱԿ դասընթաց Վանաձորում. «ՃՏՊ-ների ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների տեխնոլոգիաները»

ՌՀՄԱԿ դասընթաց Վանաձորում. «ՃՏՊ-ների ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների տեխնոլոգիաները»

1699
Տարածել

«Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» վերապատրաստումների 2022 թվականի տարեկան պլանի համաձայն,  փետրվարի 21-25-ը՝ Վանաձորի Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոակտում անցկացվում է «Ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ փրկարարական աշխատանքներում կիրառվող տեխնոլոգիաները եւ վթարափրկարարական աշխատանքներում կիրառվող գործիքների շահագործման անվտանգությունը» թեմայով վերապատրասման դասընթաց, որին մասնակցում են Լոռու մարզի բոլոր յոթ ՀՓՋ-ներից փրկարարներ՝ 20 հոգի, այդ թվում՝ Վանաձորի թիվ 1 ՀՓՋ-ի տվյալ օրվա հերթափոխի անձնակազմը: Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանի խոսքով, վերապատրաստման դասընթացի մասնակիցները հետագայում նույն թեմաներով դասընթացներ կկազմակերպեն իրենց ջոկատներում:

Դասընթացն անցկացնում են «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» կրթության եւ որակավորման բարձրացման հարցերի գլխավոր մասնագետ Իգոր Շեստակովն ու փորձագետ Անատոլի Մորոզովը: ՌՀՄԱԿ-ը գործում է 2015 թվականից, այս տարի որոշվել է ընդլայնել կազմակերպվող դասընթացների աշխարհագրությունը. առաջին անգամ է վերապատրաստում կազմակերպվում Հայաստանի մարզում: Իգոր Շեստակովի խոսքով, մշակվել է հերթափոխի մեջ գտնվող փրկարարների վերապատրասման ծրագիր, որ նրանք չկտրվեն իրենց հիմնական խնդիրների կատարումից: Միաժամանակ ՌՀՄԱԿ-ում պատրաստվում են բազմաֆունկցիոնալ մարզասարքեր (տրենաժորներ), որոնց օգնությամբ հենց հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներում կկազմակերպվեն փրկարարների գործնական հմտությունների կատարելագործման դասեր:

ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանի խոսքով, ռուս գործընկերների փորձի փոխանցումը եւ հետագայում կիրառումը մեծ կարեւորություն կունենա հրշեջ-փրկարարների հմտությունները զարգացնելու եւ գիտական պաշարը հագեցնելու համար: Լոռու մարզային փրկարարական վարչությունը բարձր է գնահատում նմանատիպ դասընթացների դերը՝ հետագա փրկարարական աշխատանքները ավելի արդյունավետ կազմակերպան եւ իրականացման գործում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Սերոբ Գաբրիելյանը