Գլխավոր Վերլուծություն Ռուս փրկարարներն ամփոփում են Արցախում աշխատանքի առաջին ամիսը

Ռուս փրկարարներն ամփոփում են Արցախում աշխատանքի առաջին ամիսը

2408
Տարածել

Տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 16-ից Արցախի հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով:

Լրացավ փրկարարների գործունեության մեկ ամիսը: Ըստ Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության տվյալների, անցած մեկ ամսում փրկարարներն Արցախի 43 բնակավայրում ուսումասիրել են ավելի քան 2600 ավերված շինություն, որից մոտ 220-ը՝ սոցիալական նշանակության: Այս 220-ից 28-ն արդեն վերականգնվել են, 147-ում աշխատանքները շարունակվում են:

Անցած մեկ ամսում փրկարարները կոտրված դուռ եւ լուսամուտ փոխելու վերաբերյալ ավելի քան 2000 զանգ են ստացել: 180 դեպքում աշխատանքներն արվել են: Փրկարարներն ականազերծել են ավելի քան 30 հեկտար տարածք, հայտնաբերվել է 2000 պայթուցիկ առարկա: Ռուսաստանից ժամանած բժիշկ-փրկարարները օգնել են 80 քաղաքացու, հոգեբան-փրկարարները՝ 48 քաղաքացու: Անվտանգության մշակույթի դասեր են կազմակերպվել 14 դպրոցում, որոնց մասնակցել է ավելի քան 1000 աշակերտ:

Ռուսաստանի եւ Արցախի փրկարարները համատեղ ուժերով կազմակերպել են Ռուսաստանից բերված մոտ 352 տոննա մարդասիրական բեռի տեղափոխում տարբեր բնակավայրեր: Բացի սրանից, մոտ օրերս Ռուսաստանից Արցախ կհասնի եւս 1200 տոննա մարդասիրական բեռ: Սրանից 80 տոննան արդեն Հայաստանում է: