Գլխավոր Նորություններ Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ

2557
Տարածել

2022 թվականի փետրվարի 10-16-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ. Փետրվարի 13-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք՝ 7 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ տարածքում՝ Շիրակի եւ Լոռու մարզում՝ 6 բալ, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի մարզերում, եւ Երեւան քաղաքում՝ 4-5 բալ, իսկ Արարատի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ, որոնցից 13-ը՝ 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

· Փետրվարի 11-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 31 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

· Փետրվարի 12-ին Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 21 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Փետրվարի 16-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Գվատեմալայի Էսկուինտլա քաղաքից 47 կմ դեպի հարավ-արեւմուտք: Նույն օրը 6,8 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Ֆիջիի կղզիների հարավային մասում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»