Գլխավոր Միջոցառումներ Բաց դռների օր եւ գույքի ցուցադրություն ՃԿՊԱ-ում

Բաց դռների օր եւ գույքի ցուցադրություն ՃԿՊԱ-ում

1627
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում՝ 1988 թվականի դեկտեմբերի յոթի Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, այսօր՝ դեկտեմբերի յոթին, բաց դռների օր էր: Միջոցառումը կազմակերպել էր ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետը:

Ակադեմիա այցելեցին ուսանողներ ու դասախոսներ գործընկեր բուհերից՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին կից ֆինանսատնտեսագիտական քոլեջից, Երեւանի պետական տեխնոլոգիական, Երեւանի պետական հումանիտար եւ Երեւանի հայ-հունական պետական քոլեջներից, Մանկապատանեկան հանրապետական կենտրոնից, Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցից: Ներկա էին նաեւ համայնքների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության միավորումների ղեկավարները: Ներկա էին նաեւ ՃԿՊԱ ղեկավարությունը եւ ուսանողներ:

Տարբեր տաղավարներում ցուցադրվեցին փրկարարական, ջրափրկարարական եւ առաջին օգնության գույք-սարքավորումներ, մասնագիտական հանդերձանք, տեխնիկական միջոցներ, վարժասարքեր եւ այլն:

Առավել մանրամասն՝ այստեղ: