Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 27 հեռախոսային խորհրդատվություն․ ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

27 հեռախոսային խորհրդատվություն․ ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

103
Տարածել

Օգոստոսի 8-15-ն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը գրանցել է 27 զանգ, որոնցից 8-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ։

Մնացածը եղել են հետեւալ հարցերով․ 4 զանգ՝ ինքնավնասման սպառնալիքի, 3 զանգ՝ ինքնասպանության փորձի, 1-ական զանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի, հրդեհի, միջանձնային բնույթի եւ երեխաների խորհրդատվության վերաբերյալ, 8 զանգ՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիներից։

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։
Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։