Գլխավոր Միջոցառումներ Տարհանում, առաջին բուժօգնություն․ վարժանքներ՝ մարզերում

Տարհանում, առաջին բուժօգնություն․ վարժանքներ՝ մարզերում

3327
Տարածել

Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա կապակցությամբ Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունն ու ստորաբաժանումներն անցկացրել են դասախոսություններ եւ վարժանքներ մարզի տարբեր համայնքներում։ Մասնավորապես՝ Բյուրականի, Օրգովի եւ Մուղնիի միջնակարգ դպրոցներում փրկարարները կարդացել են «Վարվեցողության կանոնները երկրաշարժի ժամանակ» թեմայով դասախոսություն։ Նույն թեմայով դասախոսություններ են կազմակերպվել նաեւ Սարալանջի հիմնական, Երնջատափի եւ Շենավանի միջնակարգ դպրոցներում։

Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն անցկացրել են վարժանքներ Օշականի միջնակարգ դպրոցում եւ Փարպիի մանկապարտեզում՝ «Տարհանում եւ առաջին բուժօգնության ցուցաբերում» թեմայով, իսկ Ապարանի փրկարարները նույն թեմայով վարժանք են անցկացրել Ապարանի թիվ 2 հիմնական դպրոցում:

Նույն թեմաներով վարժանք ու դասախոսություններ են կազմակերպել Արագածի եւ Թալինի հրշեջ-փրկարարները՝ Ալագյազի, Թալինի հիմնական, Նորաշենի, Սիփանի եւ Ագարակավանի միջնակարգ դպրոցներում։

Սեպտեմբերի 7-ին Երեւանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում անցկացվել է «Հրդեհի դեպքում տարհանման կազմակերպումն ու իրականացումը գործարանում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Ըստ սցենարի՝ գործարանի ադմինիստրատիվ մասնաշենքի երկու հարկում էլեկտրական լարերի կարճ միացումից բռնկվել է հրդեհ։ Իրականացվել է ղեկավար կազմի ազդարարում եւ տեղի ունեցած մասին ահազանգ 911 ծառայություն: Գործարանի տարհանման հանձնաժողովը կազմակերպել է անձնակազմի տարհանում, զուգահեռ աշխատել են այլ ուղղություններով՝ հետախուզություն, հրշեջ-փրկարարական, վթարավերականգնողական, հասարակական կարգի պահպանման միջոցառումներ:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները