Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հաստատվել են Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2023 թվականի տարեկան պլանները

Հաստատվել են Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2023 թվականի տարեկան պլանները

245
Տարածել

Փրկարար ծառայության տնօրենի հրամաններով հաստատվել են փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2023 թվականի աշխատանքային պլանները: Ըստ այդ պլանների, կանցկացվեն հատուկ տակտիկական, ցուցադրական հատուկ տակտիկական, հրամանատարաշտաբային, շտաբային ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ, փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստության, ինքնուրույն պատրաստության պարապմունքներ, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման, քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ եւ այլն: Երեւանի եւ բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբ­յեկտ­­նե­րում կանցկացվեն հատուկ տակտիկական ուսումնավար­ժություն­ներ:

Օրինակ՝ Արագածոտնում կանցկացվի «Ձնաբքերի պատճառով արգելափակված  ճանապարհների մաքրում», Վայոց ձորում՝ «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում եւ իրականացում», Սյունիքում՝ «Տոլորսի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպում եւ իրականացում», Լոռիում՝ «Ջրհեղեղների, հեղեղումների եւ սելավների դեպքում բնակչության պաշտպանության կազ­մակերպում եւ հետեւանքների վերացում» թեմայով ուսումնավարժություն եւ այլն: