Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. ԱԻՆ-ը կմասնակցի կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրին

Նախագիծ. ԱԻՆ-ը կմասնակցի կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրին

2951
Տարածել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Նման որոշում ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2015 թվականին Փարիզում ընդունված Կլիմայի փոփոխության շրջադարձային կոնվենցիայով, որին միացել է նաեւ Հայսատանը:

Ըստ նախարարության, Հայաստանում ձեւավորված չէ կլիմայի փոփոխության հարմարվողականության շրջանակներում իրականացվող գործողությունների համակարգված իրականացման մեխանիզմ, մինչդեռ հանրապետությունը կլիմայի փոփոխության հետեւանքների նկատմամբ խիստ խոցելի երկիր է, ուստի հարմարվողականությանն ուղղված գործողությունների համակարգված իրականացումն անհրաժեշտ է կլիմայի փոփոխության հետեւանքներով բնակչությանը եւ տնտեսությանը հասցվող վնասները նվազեցնելու համար: Ընդունվելիք ծրագիրը դառնալու է ճանապարհային քարտեզ՝ ոլորտային քաղաքականությունների, տարածքային ու տեղական զարգացման եւ համապատասխան ֆինանսական պլանավորման գործընթացներում կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային ծրագրի ներառման եւ իրագործման, տարբեր ոլորտներում հարմարվողականության պլանավորման գործողությունների միասնականացման եւ համակարգման համար:

Նախագծով 2021-2025 հատվածի համար առաջարկվում է 26 գործողություն: Տարածքային (մարզային) զարգացման ռազմավարություններում ԿՓՀ եւ կլիմայական ռիսկերի կառավարման նկատառումների ինտեգրման վերաբերյալ ուղեցույցների եւ բնակավայրերի համար կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրերի կազմման ուղեցույցի մշակմանը կմասնակցի նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունը: