Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 13 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

13 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2892
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը դեկտեմբերի 6-13-ը ժամանակահատվածում ստացել է 13 զանգ, որից 5-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 4 զանգ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, մեկական՝ ինքնասպանության փորձի, ինքնավնասման սպառնալիքի, երեխաների վերաբերյալ վերաբերյալ: Գրանցվել է նաեւ մեկ կեղծ ահազանգ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։