Գլխավոր ՀՀ ՆԳՆ 61 խորհրդատվություն, 2 ելք. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

61 խորհրդատվություն, 2 ելք. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2590
Տարածել

Օգոստոսի 21-28-ը արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տրամադրել 61 քաղաքացու: Վարչության մեկ մեքենա Երեւան քաղաքում շարունակել է իրականացնել բնակչության ազդարարում՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման վերաբերյալ:

Օգոստոսի 24-ին առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները թեստավորել են 22 փրկարար ծառայողի՝ COVID-19 վիրուսի հայտնաբերման նպատակով։

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 35 հոգի՝ 14 փրկարար, 15 ընտանիքի անդամ, 6 կենսաթոշակառու։ Ստացիոնար բուժման է ուղեգրվել 28-ը։

Բժշկական ապահովման վարչության հերթապահ բուժանձնակազմը մասնակցել է երկու կանչի սպասարկման. օգոստոսի 24-ին եւ 25-ին Երեւանի Ռայնիսի փողոցում բնակելի շենքի փլուզման ահազանգը սպասարկելիս: