Գլխավոր Վերլուծություն ԱՌՆ եվրոպական ֆորումում ընդունվել է 2021-2030 թվականների ԱՌՆ ճանապարհային քարտեզը

ԱՌՆ եվրոպական ֆորումում ընդունվել է 2021-2030 թվականների ԱՌՆ ճանապարհային քարտեզը

3191
Տարածել

Նոյեմբերի 24-26-ը Պորտուգալիայի Մաթոսինիոս քաղաքում անցկացված աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումին մասնակցել է նաեւ աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանը: Ֆորումը ընդունել է անկյունաքարային փաստաթուղթ՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների աղետների ռիսկի նվազեցման 2021-2030 թվականների ճանապարհային քարտեզը: Սա աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրին օգնող, տեղայնացումն արագացնող փատաթուղթ է: Քարտեզի նախագիծը մշակվում էր 2020 թվականից՝ 55 երկրի, միջազգային կազմակերպությունների փորձագետների մասնակցությամբ: Փաստաթղթի մշակման աշխատանքային խմբի համանախագահներից մեկն էլ Արմինե Հայրապետյանն էր:

Մեզ հետ զրույցում վերջինս նշեց, որ ճանապարհային քարտեզը ունի չորս հիմնական ուղղություն, որոնք համապատասխանում են Սենդայի գործողությունների ծրագրի չորս գերակայություններին.

· աղետների ռիսկի գիտակցում,

· աղետների ռիսկի պետական կառավարման ուժեղացում աղետների ռիսկի հաղթահարման համար

· ներդրում աղետների ռիսկի նվազեցման ոլորտում դիմակայունության հզորացման համար

· աղետների պատրաստվածության ամրապնդում՝ արդյունավետ արձագանքում եւ ավելի արդյունավետ վերականգնում ու վերակառուցում ապահովելու համար:

Բոլոր ուղղությունների համար էլ կարեւորվել է ներդրման եւ գործունեության անհրաժեշտություն պահանջող չորս բաժին՝ հիմնված հինգ սկզբունքի հիման վրա.

· ոչ ոք չպետք է անտեսվի

· կլիմայի փոփոխության, կանաչ էներգետիկայի, կայուն զարգացման ծրագրերի ներդաշնակեցում

· համակարգված մոտեցում կենսական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանությանը

· փաստահեն մոտեցում ԱՌՆ ծրագրերում

· տեղական, ազգային, տարածաշրջանային ռազմավարությունների եւ քաղաքականությունների ներդաշնակեցում, անդրսահմանային համագործակցություն

Բոլոր դեպքերում կարեւորվել է կանխարգելման աշխատանքների իրականացումը. հարկ է նախապես պատրաստվել, կանխարգելել, իրազեկ լինել, ձեռնարկել նվազեցման բոլոր քայլերը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Արմինե Հայրապետյանը